Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գլուխ սոխը. մաս-1

Գլուխ սոխը. մաս-1

Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: Սոխը բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օրգանիզմում` միզամուղի քարերի քայքայմանը: Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխն իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ հիշատակվում է որպես սնկային, վիրուսային եւ տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց:

 

Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում սոխով ինհալացիաներ են խորհուրդ տրվում: Մաքուր բաժակի մեջ 2 ճաշի գդալ մանր կտրատած սոխ լցրեք, 1 թեյի գդալ մեղրամոմ, ձագարով փակ բաժակը տեղադրեք եռացրած ջրով լի կաթսայի մեջ: Ձագարի ծայրը մոտեցրեք քթանցքին եւ 10 րոպե շնչեք: Պրոցեդուրան պետք է կրկնել օրը 3-4 անգամ:

 

Գրիպի դեպքում արդյունավետ է նաեւ այս դեղատոմսը. միջին մեծության սոխը մաքրեք, քերիչով անցկացրեք, վրան եռացրած կաթ լցրեք եւ 1 ճ/գ լորենու կամ այլ բնական մեղր: Բոլորը միասին խառնեք եւ թողեք 20 րոպե մնա տաք տեղում: Խառնուրդը երեկոյան, մաս-մաս` քնելուց առաջ եւ հաջորդ առավոտյան, տաք (անպայման) վիճակում խմեք: Կրկնեք մի քանի օր շարունակ:

 

Թարմ սոխը քերիչով անցկացրեք, վրան բնական մեղր ավելացրեք, թանզիֆե կտորի մեջ լցրեք եւ դրեք թարախակալված վերքերի ու խոցերի վրա: Սոխով թրջոցները նաեւ օգնում են ականջի թարախակալված հիվանդությունների դեպքում: Հնում բժիշկները թարմ սոխի հյութով բուժել են նաեւ բերանաբորբը` ստոմատիտը:

 

Մազարմատները ամրացնելու համար եւս հայտնի միջոց է համարվում սոխի հյութը: Թեփից ազատվելու համար սոխի կեղեւից պատրաստված լուծույթն է օգնում: 25 գրամ կեղեւը թրմեք 0,5 լիտր եռջրի մեջ, քամեք եւ դրանով լվացեք մազերը: Հիշեք, որ մազերը ոսկեգույն երանգ են ստանում կեղեւից:

 

Մկանային ձգումների դեպքում խորհուրդ է տրվում շատ մանր կտրատված սոխով եւ մեղրով պատրաստված զանգվածը փաթաթել վնասված հատվածին: Փաթաթանը օրը մեկ անգամ փոխեք:

 

Սկլերոտիկ տիպի հիպերտոնիկ հիվանդության եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հավասար քանակությամբ մեղրով եւ թարմ սոխի քերվածքով խյուսը օրական 3-4 անգամ 1 ճ/գ-ով ուտել:

 

Թարմ սոխը նաեւ բարձրացնում է սեռական պոտենցիան: Սոխը պայքարում է ցինգայի, չարորակ գոյացությունների դեմ: Օրգանիզմից հեռացնում է ճիճուները: 10 օր անընդմեջ օրական 15-20 գրամ թարմ սոխ ուտելով` լավագույնս կպայքարեք կլոր ճիճուների դեմ (աղիի կլոր, ինչպես նաեւ՝ բարակ, 1սմ երկարությամբ անգույն ճիճուների): Նաեւ կարող եք սոխով ջրային լուծույթ օգտագործել. միջին մեծության սոխի գլուխները մաքրել, վրան ջուր լցնել եւ 8-12 ժամ թողնել: Սոված ստամոքսին 1/2 բաժակով 3-4 օր խմել:

 

Թարմ սոխը հակացուցված է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում:

 

Ոտնաթաթի կրունկի վերեւի հատվածի` սրունքի եւ կրունկի արանքում գոյացած ոսկորը, որը հաճախ հանդիպում է հարթաթաթների մոտ, նույնպես կարելի է բուժել սոխի միջոցով: Ոտքը սկսում է շուտ հոգնել, այնուհետեւ բորբոքային պրոցես է սկսվում, ոսկրերը դեֆորմացվում են: Դա կարող է նաեւ ռեւմատիզմի, ռեւմատիկ արտրիտի, նյութափոխանակության խախտման, սուր եւ քրոնիկ ինֆեկցիաների հետեւանք լինել: Գլուխ սոխը նման դեպքերում շատ օգտակար է: 1 գլուխ սոխը քերիչով անցկացնել, լցնել ցելոֆանե պարկի մեջ, ոտքը դնել դրա մեջ եւ տաք շորով փաթաթել: Ցանկալի է գիշերը անել, իսկ առավոտյան միայն չորացրեք ոտքը` առանց լվանալու: Կրկնեք 2-3 անգամ:

 

Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ օգտակար է հազի, բրոնխիտի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, միջատների կծոցների, կոշտուկների, գորտնուկների, սնկային հիվանդությունների, ինչպես նաեւ` ռեւմատիզմի, անքնության դեպքում:

 

Թարախային պարկիկների դեպքում 2 բաժին ջեռոցում եփած գլուխ սոխը 1 բաժին տնտեսական օճառի քերվածքի հետ խառնել-լավ տրորել եւ օրը մի քանի անգամ փաթաթել թարախակալված հատվածին: Նաեւ կարող եք եփած սոխն առանձին փաթաթել: Կլանում է թարախը:

 

Հազի դեպքում բադի յուղը եւ գլուխ սոխի քերվածքը խառնել, տրորել, ապա քսել կրծքավանդակին եւ պարանոցին: Տաք հագնվեք եւ առավոտյան սոված ստամոքսին 1 ճաշի գդալ դրանից ընդունեք:

 

Մազարմատների ամրացման համար 1 բաժին կոնյակը, 4 բաժին սոխի քամած հյութը, 6 բաժին կռոթուկի (ՐպտպռվՌՍ) արմատների թուրմը խառնել, քսել մազարմատներին, 2 ժամ պահել տաք սրբիչով փաթաթած, ապա լվանալ: Ցանկալի է կրկնել շաբաթը 1 անգամ:

 

Ծնկի վնասվածքների-հարվածների դեպքում սոխի հյութ քսեք:

 

Հեմորոյի եւ գաստրիտի դեպքում օրը 3-4 անգամ 1 ճաշի գդալ թարմ սոխի հյութ խմեք:

 

Դաշտանային սակավ ցիկլի դեպքում 1 կգ գլուխ սոխի կեղեւը վերցնել, վրան եռջուր ավելացնել, մարմանդ կրակի վրա 15-20 րոպե եռացնել, թողնել սառչի: Քամել եւ սոված ստամոքսին 1/2 բաժակով 2 շաբաթ անընդմեջ խմել:

 

Շաքարախտի դեպքում 2-3 մանր կտրատած սոխի գլուխների վրա 2 թեյի բաժակ եռջուր լցնել, 7-8 ժամ պահել, քամել եւ օրը 3 անգամ` ճաշելուց առաջ, 1 սուրճի բաժակով խմել:

 

Սոխի կեղեւով լուծույթները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից, լավ ներգործում են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, կեղեւի մեջ պարունակվող ռուտինի շնորհիվ` ամրացնում են արյունատար համակարգերը: Պատրաստման ձեւը հեշտ է: Սոխի գլուխները լվանալ, հեռացնել կեղեւները եւ վրան եռջուր լցնել: Քամել եւ խմել: Դեղնաշագանակագույն լուծութը թեյի հետ կարող եք խմել: Հրաշալի վերականգնում եւ ամրացնում է անոթները: Ուղեղի արյունալցման, հնարավոր ինսուլտի դեպքում պրոֆիլակտիկ միջոց է այս լուծույթը, որը հայտնի է հանրահայտ բժիշկ, բուսաբան Վալերի Տիշչենկոյի դեղատոմսերից: Նրա համոզմամբ՝ սոխի կեղեւներով լուծույթը վերականգնում է անոթները:

 

Կոշտուկների դեպքում ապակե տարայի մեջ կեղեւը լցրեք, վրան տնական խնձորի քացախ լցրեք: Թղթով փակեք տարայի բերանը, 2 շաբաթ պահեք սենյակային ջերմաստիճանում: Հանել կեղեւը, թողնել չորանա, եւ քացախը թափել: Չորացած կեղեւը դրեք կոշտուկի վրա, իսկ շուրջը` մաշկը խոնավացրեք վազելինով: Գիշերը թողեք կոշտուկի վրա, իսկ առավոտյան ոտքին կպած կեղեւը թրջոցով խոնավացրեք-հեռացրեք եւ կոշտուկը զգուշորեն քերեք: Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. russianfood.ruforu.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ